«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ՊԵԿ-ում պաշտոնանկությունների շքերթ է: Աշխատանքից ազատվել է ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանը:
Գսպոյանը համարվում է նախկին ռեժիմի ներկայացուցիչ, մոտ տաս տարի հանդիսացել է խոշոր հարկ վճարողների վարչության պետի տեղակալը և Ռաֆիկ Մաշադյանի տեղապահը այդ գերեկամտաբեր վարչությունում։
Նաև շնորհիվ Գսպոյանի աղջկա` Մետրոպոլիտենի գնումների պատասխանատու Անի Գսպոյանի, Երևանի Մետրոպոլիտենը տասնամյակներով զերծ է եղել հարկային ստուգումներից և համաձայն ԱԱԾ և ՊՎԾ հաղորդագրությունների թաղված է եղել կոռուպցիայի մեջ։
Մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ` պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ։ Իսկ այդ ամենը հնարավոր է դարձել նաեւ հենց Անի Գսպոյանի շնորհիվ:
Միայն համաձայն ՊՎԾ վերջին արձանագրման այդ հիմնարկում գնումների մասով հայտնաբերվել է 1,2 մլրդ դրամի վատնում։
Նշենք, որ նախօրեին էլ, ըստ մեր տեղեկությունների՝ աշխատանքից ազատվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը:









































