Աֆղանստանից փախստականների չվերահսկվող հոսքի ռիսկներն անհանգստացնում են ՌԴ-ին եւ Կենտրոնական Ասիայի, ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի երկրները կապեր են պահպանում այս հարցի շուրջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Իվան Վոլինկինը:
«Կենտրոնական Ասիայի գործընկերների հետ Աֆղանստանից փախստականների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման իրավաբանորեն ձեւակերպված մեխանիզմը ներկայում բացակայում Է:
ԳՈՎԱԶԴ00:13Իմանալ ավելին
Դրա հետ մեկտեղ արտաքին գործերի նախարարությունների եւ արտասահմանյան հաստատությունների, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի ինստիտուտների գծով ակտիվորեն պահպանվում են համապատասխան կապերը: Փախստականների հնարավոր չվերահսկվող հոսքի հարցն անհանգստացնում Է ինչպես Ռուսաստանին, այնպես Էլ Աֆղանստանին սահմանակից Կենտրոնական Ասիայի երկրներին»,-ասել Է Վոլինկինը:
Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է:
Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու Է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն Էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ գտնվում Էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:







































