ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին բանակցությունների արդյունքներով հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Երկու առաջնորդներն անցկացրել են լայն ռազմավարական քննարկում, որի ընթացքում խոսել են ոլորտներից, որտեղ մեր շահերը համընկնում են, ինչպես նաև ոլորտներից, որտեղ մեր շահերը, արժեքներն ու հայացքները տարվերվում են։ Նրանք պայմանավորվել են բաց և անմիջականորեն քննարկել երկու խմբի հարցերն էլ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Բայդենն ու Սի Ցզինպինը քննարկել են նաև ԱՄՆ-ի ու Չինաստանի պատասխանատվությունն առ այն, որպեսզի իրենց միջև մրցակցությունը չվերաճի կոնֆլիկտի։ ԱՄՆ առաջնորդն ընդգծել է Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և ողջ աշխարհում խաղաղության, կայունության և բարգավաճման հարցում ԱՄՆ-ի անփոփոխ հետաքրքրվածությունը։
Ցզինպինն իր հերթին հայտնել է Պեկինի հանձնառությունը՝ պահպանելու իր պարտավորությունները կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում, և ընդգծել, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ կլիմայի, կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի, տնտեսության հարցերի և համաշխարհային այլ խնդիրների շուրջ։









































