Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

«Մեծ ցանկություն ունեմ, որ իմ բոլոր ընկերների նկատմամբ արդարացման որոշում կայացվի»․իշխանափոխությունից երեք տարի անց՝ Մարտի 1-ի գործով արդարացվածներ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը երեկ հայտնել է,  որ դատախազությունն Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրաժարվել է «2008թ. մարտի 1-ի» գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից։

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի 2008թ. հուլիսի 14-ի դատավճռով Արամ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008թ. հոկտեմբերի 3-ին կայացրած որոշմամբ ուժի մեջ էր թողել այդ որոշումը:

2019թ., ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հիմնարար խախտման հիմքով բողոք էր ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ միջնորդելով բեկանել և փոփոխել Արամ Բարեղամյանի վերաբերյալ վերոնշյալ դատական ակտերը՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը մեղսագրված արարքներում:2020թ. մայիսի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր բողոքը, բեկանել էր այդ դատական ակտերը և քարեական գործն ուղարկել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:Եվ արդեն 2021թ. սեպտեմբերի 6-ին Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազը հանդես է եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով 2008թ. մարտի մեկի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արամ Բարեղամյանն ասաց, որ իր համար այս որոշումը սպասելի էր․«Այն ժամանակ էլ ինձ անհիմն էր մեղադրանք առաջադրվել, հստակ հանձնարարական կար՝ առանց որևէ հիմնավոր ապացույցի»։

Բարեղամյանի կարծիքով՝  նախկին իշխանությունների օրոք դատարանն այսպիսի վճիռ չէր կայացնի․«Բնականաբար այդ հանգամանքը կա։ Ընդհանրապես ՝ դատական համակարգը պետք է փոխվի, մարդիկ չեն էլ կարողանում դատարաններ դիմել։ Գործերը տարիներով ձգձգվում  են։ Կոնկրետ իմ արդարացման համա 2018 թվականին ենք դիմել, բայց երեք տարի անց նոր այսպիսի որոշում է կայացվում։ Ես չէ, որ պետք է գնահատեմ դատական համակարգի վիճակը, բայց ես մեծ ցանկություն ունեմ, որ իմ բոլոր ընկերների նկատմամբ արդարացման ակտ կայանա»,-եզրափակեց նա։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դատարանի որոշումը դրական է գնահատում, սակայն բացասական է համարում այն հանգամանքը, որ վերջին երեք տարիների ընթացքում նախկին քաղբանտարկյալների  արդարացման գործը չափից ավելի դանդաղ է ընթանում․«Չնայած այն հանգամանքին, որ այդ  կապակցությամբ ժամանակին դատախազության հետ պայմանավորվածություններ են ձեռք  բերվել։ Հիմա քանի որ մենք տեսանք, որ պրոցեսը շատ դանդաղ է ընթանում՝ որոշել ենք, որ նոր թափով պետք է սկսել։ Նախնական կարող եմ ասել, որ մոտ ժամանակահատվածում կկազմակերպենք, որ դատարաններում բողոքներն ավելի շատ լինեն ու կփորձենք  այնպես անել, որ դատարանները կատարեն իրենց գործառույթներն ու արդարացման գործն արագանա»։

Հարությունյանն ընդգծեց՝ որոշումը կայացվել է  Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում․«Անմիջապես կապում եմ իշխանափոխության հետ։ Եթե դա չլիներ՝ արդարացման գործընթաց չէր էլ լինելու, բայց մի բան է, որ կա այդ   գործընթացը և բոլորովին այլ բան, որ այն չափից ավելի դանդաղ է իրականացվում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում