Saturday, 08 06 2024
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը

Երևանը շոշափում է հայ-թուրքական գործընթացի հեռանկարի վերաբերյալ ուժային կենտրոնների տրամադրությունը

Հայաստանը պատրաստ է հայ-թուրքական հարաբերության վերաբերյալ խոսակցության, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով վերջին շրջանում բավականին արդիական դարձած թեմայի մասին: Հատկանշական է այն, որ Փաշինյանը խոսելով Հայաստանի պատրաստակամության մասին, նաև շոշափել է հայ-թուրքական հնարավոր գործընթացով, հարաբերության կարգավորման հեռանկարով շահագրգռված ուժային կենտրոնների շրջանակը՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան: Այդ հանգամանքը թերևս ունի տրամադրություն շոշափելու միտում, այն իմաստով, որ արտահայտելով իր պատրաստակամությունը, Երևանը թերևս փորձում է հասկանալ, թե իրենց հերթին ինչ պատրաստակամություն կարտահայտեն այդ կենտրոնները, այդ երկրները՝ հայ-թուրքական հարաբերության կարգավորման նոր փորձի հնարավորությանը նպաստելու առումով: Ռուսաստանից արձագանք հնչել է իհարկե մինչ այդ և ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է աջակցել հայ-թուրքական կարգավորմանը: Լավրովը հայտարարեց անգամ, որ պատերազմից հետո դրա պատեհ ժամանակն է: Իհարկե այդ հայտարարությունը թերևս պետք է ընդունել կամ դիտարկել իր հարաբերականության մեջ:

Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերության հարցում մի շարք պատճառներով գերզգայուն սուբյեկտ է: Միաժամանակ, Մոսկվան չի կարող խոսել, կամ թույլ տալ մտածել, որ անհանգստացած է այդպիսի հեռանկարով: Սակայն, հայտարարելով, որ պատրաստ է օգնել, անշուշտ նկատի չունի անմիջական և իրական օժանդակություն: Մոսկվան ընդամենն արձանագրեց թերևս, որ թույլ չի տա հայ-թուրքական գործընթաց առանց իրեն, իր շահերի և հետաքրքրությունների շրջանցումով: Առայժմ կարծես թե Էրդողանի և Փաշինյանի հայտարարություններին նշանակալի, կոնկրետ առումով չի արձագանքել Միացյալ Նահանգները, նաև մյուս կենտրոնները, որոնց թվարկել է Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ, այստեղ «մեխը» թերևս այն է, որ հայ-թուրքական գործընթացը շատ թե քիչ արդյունավետ կարող է լինել, եթե լինի այսպես ասած կողմնակի աջակցության տեսանկյունից «դիվերսիֆիկացված»: Համենայնդեպս, դա Հայաստանի համար կարևոր միջավայր է, այլապես հայ-թուրքական գործընթացը լոկ ռուսական «միջնորդությամբ» կամ կողմնակի աջակցությամբ դե ֆակտո լինելու է ընդամենը ռուս-թուրքական գործընթացի մի «մոդիֆիկացիա», առանց ներկայիս իրադրությունից հիմնարար տարբերության: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ միանան նաև այլ ուժային կենտրոններ, ինչի յուրօրինակ կոչ էր Փաշինյանի հայտարարությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում