«Կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով շուրջ 125 հրատապ միջոց կիրառելու դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և շարունակվում է ներկայացվել կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող փաստաբան Արտակ Զեյլալյանը։
Իրավապաշտպանը նշեց, որ բոլոր տեսակի խոշտանգումները արձանագրվել են։ Ադրբեջանում գտնվող երևէ գերի զերծ չի մնացել անմարդկային վերաբերմունքից։