Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերի 7-ին Covid-19-ի դեմ պատվաստվել է 27 011 մարդ: Մարտի 15-ից սկսած՝ երկրում ընդհանուր հաշվով կատարվել է 1.366 678 պատվաստում: Այս մասին գրում է Aliq Media-ն:
Մեկ դեղաչափով պատվաստվել է 856 956, ամբողջությամբ՝ 509 722 մարդ: Մեկ դեղաչափով պատվաստվածները կազմում են երկրի չափահաս բնակչության 30 տոկոսը, ամբողջական պատվաստվածները՝ 17,8 տոկոսը: Ըստ կառավարության ծրագրի` մինչև տարվա վերջ Վրաստանում պետք է պատվաստվի չափահաս բնակչության 60 տոկոսը:
Վրաստանում պատվաստումներն իրականացվում են Pfizer, Sinopharm, Sinovac և AstraZeneca պատվաստանյութերով: