ԱՄՆ չափահաս բնակչության ավելի քան 64% -ը (165 947 460) լիովին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, իսկ առնվազն մեկ դեղաչափ պատվաստանյութ ստացել է ամերիկացիների 75%-ը (19 3798 688)։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։
Worldometers-ի վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում պանդեմիայի մեկնարկից մինչ օրս գրանցվել է վարակման 41.2 մլն, մահվան՝ 669 հազար դեպք։









































