Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին առայժմ երկու ուժ է բարձրաձայնել

Քաղաքական ուժերը չեն շտապում ԸԸՀ փաստաթղթեր ներկայացնել և պաշտոնապես հայտարարել Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին:

Մինչ օրս Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները կամ դաշինքները ավագանու անդամների թեկնածուների առաջադրման փաստաթղթեր չեն ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Առաջադրման գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին և կավարտվի սեպտեմբերի 12-ի ժ. 18:00-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:

Սեպտեմբերի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց Գյումրիում ՏԻՄ ընտրություններում համամասնական ցուցակը: Վարչության որոշման համաձայն, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունը ցուցակում առաջինն է:

Հովհաննես Հարությունյանը մասնագիտությամբ վիրաբույժ է, սովորել եւ աշխատել է Մոսկվայում, 2016 թվականին ընտրվել է Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրեն, այնուհետև նշանակվել ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, ապա զբաղեցրել ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականի, տեղակալի պաշտոնները։ 2021 թվականի հունվարի 21-ին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ։

Գյումրիում օրեր առաջ ձեւավորվեց քաղաքական կոալիցիա՝ «Գյումրին կռնա՜» դաշինքը, որը եւս որոշել է մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին՝ համագործակցության հուշագիր ստորագրելով Գյումրու «Ազգային արժեք» ակումբի, Նժդեհյան ցեղակրոն, Հայք (Հայկազուններ), Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունների հետ: Դաշինքը գլխավորելու է «Ազգային արժեք» ակումբի հիմնադիր Վարդան Սրտաշյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում