Թալիբների կառավարությունը կպահպանի միջազգային իրավունքի բոլոր դրույթները, եթե դրանք չհակասեն իսլամական իրավունքին և երկրի ազգային արժեքներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել աֆղանական կառավարության վարչապետի պաշտոնակատար Մուհամմադ Հասան Ախունդը, փոխանցում է Times of India-ն։
Բացի այդ, Ախունդը հայտնել է, որ կառավարությունը մտադիր է ձեռնարկել արդյունավետ քայլեր՝ մարդու, մասնավորապես փոքրամասությունների իրավունքների պաշտպանության համար։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կհետևի Աֆղանստանի նոր կառավարության առաջին և հետագա քայլերին։ Իր հերթին ՌԴ-ում Աֆղանստանի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանություն անել աֆղանական ժամանակավոր կառավարության կազմի հետ կապված։









































