ՄԱԿ-ը մտադիր է մինչև 2021 թվականի ավարտը հատկացնել 606 մլն դոլար՝ Աֆղանստանի 11 մլն բնակչի օգնություն տրամադրելու համար։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։
«Պլանը ներկայացնում է առավել հրատապ մարդասիրական առաջնահերթությունները 2021 թվականի արձագանքման ծրագրի շրջանակում, ինչպես նաև ընդլայնված գործողություններ՝ նոր կարիքների բավարարման համար։ Պլանի իրագործման համար հրատապ անհրաժեշտ է 606 մլն դոլար՝ 11 մլն մարդու բազմաբնույթ օգնություն տրամադրելու համար։ 413 միլիոնն արդեն հաշվարկված է գործող պլանում, 193 միլիոնը կազմում են նոր կարիքները»,-ասվում է հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դիմել է երկրներին՝ սեպտեմբերի 13-ի Ժնևում կայանալիք նախարարական հանդիպմանը հատկացումներ անելու կոչով։