ԱՄՆ-ն անհանգստացած է․ պատճառը թալիբների կառավարության նորացված կազմն է։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունն ակնդետ հետևում է աֆղանական կառավարության գործողություններին։
Խոսնակը հստակեցրել է, որ անհանգստությունը պայմանավորված է այդ թվում նախարարների կաբինետի անդամների ցուցակներում իգական սեռի ներկայացուցիչնեի բացակայությամբ։
Սեպտեմբերի 7-ին Աֆղանստանում հայտարարել էին ժամանակավոր կառավարության կազմը։ Վարչապետի պարտականությունները կկատարի Մուհամմադ Հասան Ախունդը։ ԱԳ նախարարի պաշտոնում ժամանակավորապես նշանակվել է Ամիր Խան Մուտակին։ Հետախուզության նախարարի ԺՊ է նշանակվել Աբդուլ Հայ Վասիկը։ Կենտրոնական բանկը կղեկավարի Մուհամմադ Իդրիսը։












































