Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Երևանը մտադիր է Թբիլիսիի հետ քննարկել երկկողմ օրակարգի առանցքային մի շարք հարցեր։ Այցն ինչո՞վ է կարևոր։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանի և «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանի հետ:
Բանախոսների խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի վարչապետերի օրակարգում կլինի նախ ռեգիոնալ փոփոխությունների հարցը: