ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կողմ է արտահայտվել Եվրոպական միության կողմից «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների անցկացմանը: Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը ֆրանսիական Le Journal du Dimanche շաբաթաթերթի հրապարակած հարցազրույցում: Հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Թալիբներն այժմ մեզ համար դառնում են անխուսափելի բանակցողները: Մենք պետք է ապահովենք մեր ներկայությունը Քաբուլում և փորձենք խուսափել այլ ուժերի կողմից հետ մղվելուց»,- ասել է Բորելը: Նա ընդգծել է, որ «այն, ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում, ողբերգություն էր աֆղանցիների համար եւ իսկական ձախողում Արեւմուտքի համար»: «Սա ուժեղ փոփոխություններ է սահմանում միջազգային ուժերի հավասարակշռության մեջ, ուստի անհրաժեշտ բոլոր եզրակացությունները պետք է արվեն՝ այլ երկրներում այս իրավիճակի կրկնությունից խուսափելու համար», – ասել է ԵՄ ներկայացուցիչը։
Միաժամանակ Բորելն ընդգծել է, որ ընթացիկ շրջանում, երբ Աֆղանստանը կանգնած է պատերազմի և սաստիկ երաշտի հետևանքով առաջացած ծանր հումանիտար ճգնաժամի առջև, Եվրամիությունը պետք է բանակցի թալիբների հետ:











































