Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն EUobserver պարբերականին տրված հարցազրույցում հայտնել է, որ վախենում է իր կյանքի համար: Նա պատասխանները գրավոր ուղարկել էր խմբագրությանը դեռ իրեն կալանավորելուց առաջ:
«Իհարկե, ես վախենում եմ: Ինձ հայտնի է «չկա մարդ, չկա խնդիր» ստալինյան ասացվածքը: Անցյալում չափից ավելի շատ պատահականություններ են տեղի ունեցել, օրինակ ՆԳՆ նախկին նախարար Յուրի Կրավչենկոյի ինքնասպանությունը»,- պատասխանել էր Տիմոշենկոն այն հարցին, թե արդյոք վախենում է մահից:
Տեղեկացնենք, որ Կրավչենկոյի դիակը գլխի երկու վերքերով գտել էին այն օրը, երբ նա պետք է ցուցմունք տար լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության կապակցությամբ:








































