2011 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 455 մլն դոլար, ինչը 71.5%-ով բարձր է 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ. տեղեկացրել է Ադրբեջանում ՌԴ գործակալ Յուրի Շչեդրինը:
Նրա խոսքերով՝ ռուսական արտահանումը կիսամյակում կազմել է 776 մլն դոլար, ադրբեջանականը` 679 մլն դոլար, ինչը 88.5%-ով բարձր է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ:
«Այս ցուցանիշները համապատասխանաբար՝ 1.5 և 2.5 անգամ բարձր են 2008 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի համար գրանցած ռեկորդներից, երբ ապրանքաշրջանառությունն առաջին անգամ կազմել է 2.4 մլրդ դոլար»,- նշել է Շչեդրինը:
Նրա խոսքով՝ առաջին եռամսյակում Ռուսաստանի արտահանման մեջ գերակշռել են մեքենաները և տեխնիկական սարքավորումները, սնունդը, մետաղները, մետաղական արտադրանքը, ինչպես նաև՝ փայտը:







































