Tuesday, 30 06 2026
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն

Արթուր Դավթյանը 6-րդ Արևելյան տնտեսական համաժողովում ներկայացրել է Հայաստանում ներդրումների խթանման և իրավական պաշտպանության կառուցակարգերը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցել է Վլադիվոստոկում ընթացող 6-րդ Արևելյան տնտեսական համաժողովի աշխատանքներին։

Համաժողովի շրջանակում անցկացվող «Ազգային օրենսդրությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխիք» թեմայով քննարկմանն Արթուր Դավթյանը հանդես է եկել ելույթով, որը վերաբերել է Հայաստանում ներդրումների խրախուսման և պաշտպանության արդյունավետ պայմանների ստեղծման գործընթացներում իրավապահ մարմինների դերակատարմանը։

ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է համաժողովին Հայաստանի մասնակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական սերտ կապերը, ապրանքաշրջանառության մեծ ծավալները և հայկական կողմի շահագրգռությունը մեր երկրում արտերկրյա ներդրումների ներգրավման հարցում, ինչի առումով նմանատիպ ֆորումները ծառայում են որպես նպաստավոր հարթակ՝ Հայաստանում ներդրումային միջավայրի և դրա բարելավման միջոցառումների ներկայացման համար։

Արթուր Դավթյանը նշել է, որ ներդրումների խթանումն ու իրավական պաշտպանությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններից է, որոնց համար ստեղծված են բավարար օրենսդրական ինստիտուցիոնալ պայմաններ։ Այդ համատեքստում իրավապահ մարմիններին վերապահված է իրենց նպատակային գործունեությամբ պոտենցիալ ներդրողների, գործարարների մոտ արդարության, արդարադատության և պաշտպանվածության համոզմունք արմատավորելու առաքելությունը, այդ կերպ վստահության մթնոլորտի ձևավորմանը նպաստելը։

Արթուր Դավթյանն ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանում գործող ներդրումների պաշտպանությանը միտված իրավական-օրենսդրական բազան, որը տարիների ընթացքում առավել ինստիտուցիոնալ բնույթ է ստացել՝ ընդգրկելով պետություն-մասնավոր համագործակցության իրավական հարաբերությունների օրենսդրական կարգավորումը և նպատակ ունենալով խթանել երկրում ներդրումների պաշտպանության համապատասխան ենթակառուցվածքների բարելավումը, ստեղծել բարենպաստ միջավայր՝ միջազգային լավագույն փորձին համահունչ Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության հաջող ծրագրերի իրականացման, խթանման և կառավարման համար:

ՀՀ գլխավոր դատախազը ներդրումների խթանման և ներդրողների իրավունքների ու բնականոն գործունեության պաշտպանության առումով ՀՀ իրավապահ մարմինների, այդ թվում նաև դատախազության դերը կարևորել է առաջին հերթին կառուպցիայի դեմ պայքարի առումով՝ առանձնացնելով երկրում իրականացվող համակարգային հակակոռուպցիոն բարեփոխումները՝ որպես պետական մարմինների, պաշտոնատար անձանց կողմից ներդրողների գործունեությանը վարչական կամ որևէ այլ ապօրինի, հանցավոր ներազդեցության, միջամտության բացառման, ինչպես նաև նման դեպքերում մեղավորների քրեական պատասխանատվության անխուսափելության գործուն երաշխիքների ապահովման միջոց։

Կարևորվել է նաև տնտեսական հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացումը, Քրեական օրենսգրքում վերջին տարիներին կատարվող բազմաթիվ փոփոխությունները, որոնք միտված են հանցակազմերի պարզեցմանը և որոշակիության ապահովմանը, որպեսզի տնտեսվարող սուբյեկտների համար հնարավորինս կանխատեսելի դարձնեն իրենց արաքները, և թույլ տան գնահատելու իրենց հետ առնչություն ունեցող այլ շրջանակների առերևույթ հանցավոր վարքագիծը՝ որպես հանցագործություններից պաշտպանվելու միջոց։

Նշված քննարկումից հետո ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ համաժողովի պլենար նիստին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում