Monday, 06 05 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում

Արարատ Միրզոյանն ԱԳ նախարար նշանակվելու առթիվ շարունակում է շնորհավորանքներ ստանալ

Նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձներ է ստանում միջազգային գործընկերներից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակալի ներդրում կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, միջազգային և տարածաշրջանային հարթակներում աշխատանքների համակարգման մակարդակի բարձրացման գործում։

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ Արարատ Միրզոյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում կուտակած փորձը շատ կարևոր է լինելու ԵԽ հետ հետագա համագործակցության զարգացման համար։ Նա նաև վստահեցրել է, որ ԵԽ-ն մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին այս բարդ ժամանակահատվածում՝ հաղթահարելու առկա մարտահրավերները։ Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխտար Թլեուբերդին իր ուղերձում գոհունակությամբ նշել է Հայաստանի և Ղազախստանի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը ու համոզմունք հայտնել, որ հետագայում նոր խթան կհաղորդվի ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը և հայ-ղազախական երկկողմ կապերի արդյունավետ զարգացմանը։

Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը Արարատ Միրզոյանին ուղղված ուղերձում վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններն արդյունավետորեն կզարգանան, և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի բարեհաջող իրականացումը կբխի Հայաստանի և Բելառուսի շահերից ու կնպաստի երկու ժողովուրդների մերձեցմանը։ Բուլղարիայի Հանրապետության ԱԳ նախարար Սվետլան Ստոևը համոզմունք է հայտնել, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ կապերն ու արդյունավետ հարաբերությունները կշարունակեն նպաստել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների։ Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարար Իվան Կորչոկը նշում է, որ Արարատ Միրզոյանի հարուստ քաղաքական փորձը կնպաստի ոչ միայն ՀՀ արտաքին քաղաքական շահերի առաջմղմանը, այլև Հայաստանի ու Սլովակիայի միջև հարաբերությունների համակողմանի զարգացմանը: Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար դոկտոր Ֆայսալ Մեքդադը հաջողություններ է մաղթել Արարատ Միրզոյանին իր պատասխանատու առաքելությունում և վերահաստատել սիրիական կողմի պատրաստակամությունը՝ ամրապնդելու երկու երկրների միջև պատմական բարեկամական հարաբերություններն ու ընդլայնելու համագործակցությունը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում։ Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին հույս է հայտնել, որ Հայաստանի և Եգիպտոսի բարեկամական հարաբերությունները կշարունակեն ծառայել որպես ամուր հիմք՝ ընդհանուր հետաքրքրության բոլոր հարցերում համագործակցության շարունակման և ամրապնդման համար: Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարար և նախարարների խորհրդի հարցերով պետական նախարար շեյխ, դոկտոր Ահմեդ Նասսեր Ալ-Մուհամմեդ Ալ-Սաբահը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված իր շնորհավորական ուղերձում պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքերի միջոցով առավել զարգացնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները։ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին Արարատ Միրզոյանին շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել ամենայն բարիք և արդյունավետ աշխատանք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում