«Իրանում մեկ անգամ չէ, որ նշել են՝ հայ-իրանական սահմանը և ընդհանրապես ցամաքային ճանապարհը ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է և շատ կարևոր է իրանական շահի, ազգային անվտանգության տեսանկյունից: Մեր սիրուն աչքերի համար չեն նշում տարածքային ամբողջականություն, հայ-իրանական սահմանի բնական գործելը, բնականաբար այստեղ գործում է նրանց շահը, այս պարագայում մեր շահերը համընկնում են»,-«Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը:
Մեր զրուցակիցը շեշտեց, որ Իրանում որոշակի շրջանակներ բավականին կոշտ են արձագանքել Գորիս-Կապան ճանապարհի արգելափակմանն Ադրբեջանի կողմից: «Մի նրբություն էլ կա. Իրանում դա կապում են այն հանգամանքի հետ, որ որոշ ժամանակ առաջ փակվել էր Ադրբեջանից դեպի Ռուսաստան գնացող իրանական բեռնատարների ճանապարհը,ինչից հետո արհեստականորեն խոչընդոտներ էին ստեղծում իրանական բեռնափոխադրումների համար: Իրանում կարծում են, որ սա էլ որոշակի առումով կարող է շաղկապված լինի այս զարգացումների հետ և տեսնում են Էրդողանի ականջները»:
Վարդանյանը միևնույն ժամանակ նշեց, որ Իրանի համար մի փոքր անհասկանալի մնաց Հայաստանի դիրքորոշումը և հետագա քայլերը՝ Գորիս-Կապան ճանապարհի արգելափակման հետ կապված:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































