Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները մոնիթորինգային ցուցակում են ներառել COVID-19-ի կոլումբիական շտամը՝ Մյուն։ Այս մասին հայտնում է ԱՀԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մյու տարբերակը դասվում է վարակի շտամների այն կատեգորիային, որոնք հետաքրքրություն են առաջացնում։ Դա նշանակում է, որ կոլումբիական շտամն ունի գենետիկական փոփոխություններ, որոնք կարող են ազդել վիրուսի բնույթի՝ վարակելիության, իմունիտետի հանդեպ կայունության, հիվանդության ընթացքի բարդության վրա։ Այդ կատեգորիայում են հայտնվում նաև շտամները, որոնք ռիսկեր են պարունակում գլոբալ առողջապահական համակարգի համար։
Նշենք, որ ավելի վաղ Ճապոնիայում հաստատվել էր Դելտայի նոր տեսակով վարակման առաջին դեպքը։ Նոր տեսակը միավորում է Դելտա և Ալֆա շտամների մուտացիաները։











































