«Այս երկրում իրավիճակը կրիտիկական է: Մարդիկ փորձում են փախչել այնտեղից նույնիսկ իրենց կյանքի գնով »,-Շոյգուի խոսքերն է մեջբերել «Интерфакс»-ը:
Սերգեյ Շոյգուն նաև իր երախտագիտությունն է հայտնել ռուս օդաչուներին և բժիշկներին՝ Քաբուլից հինգ երկրի մի քանի հարյուր քաղաքացու տարհանման ժամանակ արագ և ճշգրիտ աշխատանքի համար:
Ավելի վաղ Շոյգուն հայտարարել էր, որ ամերիկացի զինվորականները Աֆղանստանում թողել են բազմաթիվ բարձր ճշգրտության զենքեր: