Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից օգոստոսի 27-ին հարուցված՝ Մարտակերտ քաղաքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի հետ կապված քրեական գործը հետաքննության փուլն ավարտվելու հիմքով փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե: Այս մասին տեղեկացրին ԱՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Իրականացվում է նախաքննություն։







































