Արդեն 2-րդ օրն է ադրբեջանական զինված ծառայողները փակ են պահում Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը: Կապան-Գորիս ճանապարհի խնդրահարույց հատվածի բացման շուրջ բանակցություններն երեկ ավարտվել են անարդյունք: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS ընկերություն ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ
Նրա խոսքով՝ Հայաստանի հարավը դառնում է արցախյան հակամարտության մի մաս․ «Հայաստանի քաղաքական էլիտան ինքնակամ հրաժարվում է միջազգային այն գործիքներից, որոնք տրամադրվում են պետությունները պաշտպանելու համար»: