Այս տարվա առաջին կիսամյակում (2021թ. հունվար-հունիս) Հայաստանի պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն ու պետական տուրքը կազմել են 750.2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 10.3%-ով աճել է: Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեից: Ինչի հաշվին են աճում հարկային եկամուտները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ամերիա» ընկերության խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի հետ:









































