Եկել է ժամանակը, որ Վրաստանի կառավարությունը ցույց տա իր հավատարմությունը ԵՄ-ի հետ համաձայնագրերին: Այս մասին Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։
Նա գրառմանը կից լուսանկար է հրապարակել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից, որը տեղի էր ունեցել երեկ, Կիևում՝ ոչ պաշտոնական պայմաններում:
«Ես վարչապետ Ղարիբաշվիլիի հետ զրույցում շեշտեցի, որ բարեփոխումներն անհրաժեշտ են հիմա, ավելի քան երբևէ: Մակրոֆինանսական օգնության վերջնաժամկետը մոտենում է, և եկել է ժամանակը, որ Վրաստանի կառավարությունը ցույց տա իր հավատարմությունը համաձայնագրերին և, մասնավորապես, բարեփոխումների ծրագրին»,- գրել է Միշելը:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին «Վրացական երազանք»-ը չեղյալ հայտարարեց Միշելի անմիջական մասնակցությամբ կնքված փոխզիջումային համաձայնագիրը: Իշխանությունները հայտարարեցին, որ փաստաթուղթը սպառել է իրեն, որին հաջորդեց տեղի ընդդիմության և արևմտյան գործընկերների կոշտ քննադատությունը: Միևնույն ժամանակ, Եվրամիությունից շեշտեցին, որ իրենք մտադիր են վերանայել մակրոֆինանսական աջակցության փաթեթը, որը պետք է հատկացվի Վրաստանին՝ COVID ճգնաժամի ընթացքում տնտեսությանն աջակցելու նպատակով:
Միշելի փաստաթուղթը նախատեսում էր մի շարք հիմնարար փոփոխություններ, այդ թվում՝ առաջիկա ընտրություններում «Վրացական երազանքի» համար 43 տոկոս ընտրաշեմ սահմանելը: Այն դեպքում, եթե կուսակցությունը դա չհաղթահարեր, ապա 2022 թվականին պետք է նշանակվեին արտահերթ ընտրություններ:
Reassured @eucopresident that #Georgia remains committed to the reform agenda outlined in the April 19 Agreement. A significant part of these reforms has already been implemented & we are determined to continue working on the remaining important reforms as well. pic.twitter.com/cUOJq9aSuJ
— Irakli Garibashvili (@GharibashviliGe) August 24, 2021







































