Monday, 08 06 2026
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան

Պատերազմի ժամանակ անկազմակերպ վիճակ է եղել, համաներում հայտարարելը ճիշտ որոշում է

Արդարադատության նախարարությունը առաջարկում է համաներում տարածել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված այն անձանց վրա, որոնք 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին։ «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը արդեն իսկ ներկայացված է հանրային քննարկման՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Արդարադատության նախարարությունն առաջարկում է համաներում կիրառել նաև 44-օրյա պատերազմին մասնակցած այն զինծառայող անձանց նկատմամբ, որոնք կասկածվում, մեղադրվում կամ դատապարտվել են ռազմական դրության ժամանակահատվածում՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թ․ մարտի 24-ը ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար։

Այս օրինագծում նաև դրույթ է առանձնացվել, ըստ որի՝ համաներումը կկիրառվի նաև մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։

Նախագիծը սահմանել է նաև այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներում չի կիրառվի: Նախագծում ասվում է, որ ՀՀ կառավարությունը համաներում հայտարարելով՝  գնահատում է ռազմական գործողությունների ընթացքում զինված ուժերի կողքին կանգնելու քաղաքացիական պարտքի կատարման վեհ գործին նվիրումը, ինչին ի պատասխան ցուցաբերում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ողջունում է այս մարդասիրական մոտեցումը, որը քննչական կոմիտեի առաջարկով է եղել։ «Շատ դրական առաջարկ է։ Մենք բոլորս էլ գիտենք, որ պատերազմի ժամանակ անկազմակերպ վիճակ է եղել, բայց չգիտենք, թե այդ անկազմակերպ վիճակի մեղավորները ովքեր են եղել, ինչու է պատերազմն անցել այդ խառնաշփոթ վիճակում, ինչումն են հիմա այդ մարդիկ մեղադրվում։ Անկառավարելի իրավիճակում մեղավորներ փնտրելը հեշտ գործ չէ։ Նման իրավիճակում այդ անձանց առաջադրված մեղադրանքները միանշանակ չեն։ Ես համարում եմ, որ արժեր համաներում կիրառել այդ ընթացքի համար։ Մարդիկ, բոլորն էլ հայրենասիրական մղումով պատերազմ են գնացել ու հիմա այս մարդասիրական մոտեցումը ողջունելի է»,-ասաց Ժաննա Ալեքսանյանը՝ հավելելով, որ շատ կցանկանար, որ համաներում կիրառվեր նաև այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր պատերազմի ժամանակ դիմեցին ու հնարավորություն ունեցան մեկնել ռազմաճակատ ու կռվել։ «Ես կուզենայի, որ այդ դատապարտյալների վրա էլ համաներում տարածվեր։ Մեր երկրին անհրաժեշտ են մարդասիրական քայլեր։ Մենք շարունակ հակառակին ենք ականատես լինում»,-ասաց Ալեքսանյանը։

Մեր դիտարկմանը՝ մտահոգություն չկա, որ այս համաներման տակ կարող են հայտնվել անձինք, ովքեր ամեն դեպքում մեղավոր են պատերազմի ժամանակ այս կամ այն արարքում, հանցանք են կատարել ու դրա պատիժը կարող է կանխարգելիչ լինել հետագայի համար, իրավապաշտպանը պատասխանեց.«Մենք տեղեկություններ չունենք այդ անձանց մեղադրանքների մասին։ Չգիտենք, թե ովքեր են ձերբակալված, կալանավորված։ Հետևաբար դժվար է պնդում անել, թե կա՞ն այնպիսի հանցագործներ, որոնց վրա չպետք է տարածվի այս համաներումը։ Իսկ եթե դատախազությունը հակառակի վերաբերյալ տեղեկություն ունի, թող այդ մեղադրանքները վերանայի»։

Այս նախագիծը օրինական ուժ ստանալու համար դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա նաև ընդունվի Ազգային ժողովի կողմից և ուժի մեջ կմտնի միայն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում