Բահրեյնի շիական ընդդիմադիր “Ալ-Ուաֆակ” կուսակցությունը հայտարարել է, որ կբոյկոտի սեպտեմբերին երկրում նախանշված պառլամենտական ընտրությունները. այս մասին հայտնում է BBC-ն:
Կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ պառլամենտը կորցրել է իր լեգիտիմությունն այն բանից հետո, երբ կառավարությունն այս տարվա փետրվարին և մարտին դաժանորեն ճնշեց ժողովրդական ելույթները:
Դեռ փետրվարին պառլամենտում “Ալ-Ուաֆակ” կուսակցության 18 ներկայացուցիչները հրաժարվեցին իրենց մանդատներից` բողոքելով կառավարության քայլերի դեմ:
Բահրեյնում փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած զանգվածային ելույթները կապված էին այդ երկրի այն առանձնահատկության հետ, որ երկրի բնակչության մեծ մասը շիաներ են, իսկ վերնախավը` սուննիներ:









































