ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «Թալիբան» արմատական շարժման նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշումը կախված կլինի թալիբների վարքագծից։
Քաբուլի օդանավակայանում տիրող իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ելույթի հեռարձակումը եղել է օգոստոսի 22-ին, Սպիտակ տան յութուբյան ալիքով։
«Իմ պատասխանն է՝ այո․ դա կախված է նրանց վարքագծից»,-ասել է Բայդենը՝ նշելով, որ արմատական շարժումը դեռևս չի ձեռնարկել գործողություններ՝ ուղղված ԱՄՆ ուժերի դեմ, և դեռևս ընդհանուր առմամբ պահպանել է Քաբուլի օդանավակայան ամերիկացիների հասանելիությանը չխոչընդոտելու խոստումը։
Միևնույն ժամանակ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Լոնդոնը մտադիր է նոր պատժամիջոցներ նախաձեռնել թալիբների դեմ։ Մեծ Բրիտանիան ծրագրում է սահմանափակումները քննարկել G7-ի հանդիպմանը, որը կկայանա օգոստոսի 24-ին, փոխանցում է Reuters-ը։









































