Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 803 նոր դեպք: Ապաքինվել է 5 332 պացիենտ: Նրանց ընդհանուր թիվը կազմում է 448 288: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 48, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 6 771 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 962 165 մարդ, օրական՝ 23 303: