Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Աշխարհ-Թալիբներ. «հաղորդագրություն» Հայաստանի համար

Աֆղանստանում ծավալվող իրադարձությունները Հայաստանի համար անշուշտ ունեն էական նշանակություն, թեև թվում են Հայաստանից բոլորովին հեռու և մեր օրակարգերին չվերաբերող: Այդ իրադարձություններին մենք հետևել ենք, հետևում ենք, և անշուշտ կշարունակենք հետևել ու գնահատել միտումները, քանի որ դրանք պարունակում են Հայաստանի լայն իմաստով անվտանգային համակարգի համար հիմնարար գործոններ: Դեռևս Արցախի դեմ պատերազմի շրջանում և դրանից հետո եմ նշել տարբեր առիթներով, որ իրադարձությունների բուռն զագացման հաջորդ ուղղությունը լինելու է կենտրոնասիական ուղղությունը: Այժմ մենք տեսնում ենք այդ ռեգիոնի վերածումն աշխարհաքաղաքական յուրօրինակ «էպիկենտրոնի»: Այս անդրադարձում սակայն, դիտարկում եմ ոչ այնքան տեղի ունեցողում աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքավորումները, այլ մի հանգամանք, որը Հայաստանի համար ունի իհարկե ոչ պակաս կարևոր իմաստ և նշանակություն: Տեսնում ենք, թե ինչպես են տարբեր ուժային կենտրոններ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Իրան, Թուրքիա, փորձում պայմանավորվել Թալիբան շարժման հետ, այն դեպքում, երբ շարժումը հենց այդ կենտրոնները շարունակում են դիտարկել որպես ահաբեկչական: Այստեղ շատ պարզ է, որ խնդիրը քաղաքականությունն է:

Կան քաղաքական խնդիրներ, նպատակներ, շահեր, ձևակերպված  ռիսկեր և այլն, ու քաղաքականությունը դրանք հնարավորինս սահուն և հնարավորինս անցնցում լուծելու, կարգավորելու գլխավոր միջոցն է: Հետևաբար, եթե այդ միջոցի արդյունավետ կիրառման համար կարիք կա խոսել անգամ ահաբեկչական հռչակված շարժման հետ, ապա պետք է գնալ դրան, եթե դա օգնելու է լուծել խնդիր: Անկասկած այդպես են առաջնորդվում առ այսօր Թալիբանն ահաբեկչական ճանաչող, սակայն դրա այսպես ասած քաղաքական թևի հետ քննարկումներ իրականացնող ուժային կենտրոնները, որոնցից յուրաքանչյուրը անշուշտ ունի իր նպատակները, իր ռազմավարական և մարտավարական խնդիրներն ու դիտարկումները, Թալիբանի հետ քննարկումների իր մոտիվները: Ինչ կլինի հետագայում, ինչ ճակատագիր կունենան տարբեր ուղղություններով այդ քննարկումները, արդյո՞ք կճանաչեն Աֆղանստանում Թալիբանի իշխանությունը միջազգայնորեն և կհրաժարվեն դրա ահաբեկչական բնորոշումից: Դրանք հարցեր են, որոնց պատասխանները թերևս այնքան էլ մոտ կամ ամբողջական չեն: Սակայն, այստեղ Հայաստանի համար նկատենք անուղղակի մի կարևոր «հաղորդագրություն»: Այն, որ էական խնդիրներ լուծելու համար քաղաքականության մեջ անհրաժեշտ է ուղիղ խոսակցության, ուղիղ կոմունիկացիայի հնարավորություն անգամ ահաբեկչական, անգամ թշնամի հռչակված սուբյեկտների հետ: Որքան արդյունավետ կաշխատեն այդ կոմունիկացիաները, սա իհարկե արդեն այլ հարց է, աշխատանքի կարողության, հնարավորության օգտագործման, հմտության, ներքին ուժի և այլն: Սակայն, անկասկած է, որ քաղաքականության արդյունավետության համար ուղղակի անհրաժեշտ պայման է հատկապես տվյալ պահին ռիսկի առանցքային աղբյուր դիտվող սուբյեկտի հետ ուղիղ քննարկումների և ուղիղ խոսակցության հնարավորությունը, այդպիսի կոմունիկացիայի առկայությունը: Այդ «հաղորդագրությունը» Հայաստանի համար էական է դարձնում թուրքական գործոնի հանդեպ մեր քաղաքականության ռազմավարության մշակումներում հենց այդ ուղիղ հայ-թուրքական խոսակցության կոմունիկացիայի հնարավորության դիտարկումը, այդ կոմունիկացիային հասնելու հնարավորության դիտարկումը:

Հասկանալի է, որ այդ խնդիրը ունի բազմաթիվ մեծ ու փոքր բարդություններ, առավել ևս, որ լուծումը կախված չէ միայն Հայաստանից և ընդհանրապես Հայաստանը չէ, որ թշնամական քաղաքականություն է որդեգրել և իրականացնում, այլ Թուրքիան: Սակայն, այդ ամենով հանդերձ, Հայաստանն այստեղ ունի էական անհրաժեշտություններ, որ բխում են ռեգիոնալ իրավիճակից և դրա հանդեպ ուժային կենտրոնների բազմաբնույթ դիրքավորումներից, և Հայաստանն առնվազն ռազմավարական մտածողության հիմքի ձևավորման տեսանկյունից ունի կարիք միջազգային քաղաքականության իրողություններից բխող «հաղորդագրությունները» դիտարկելու, ընկալելու, և սեփական քաղաքական արդյունավետության համարժեք  հոգեբանական հիմք ձևավորելու անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում