Friday, 12 06 2026
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է

Դումանյանն ու Գալլագերն անդրադարձել են Բաքվին անցած հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում «Բրիտանական խորհուրդ» կազմակերպության տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանը շնորհավորել է նախարարին նոր կառավարության ձևավորման համար` նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում:

ԿԳՄՍ նախարարն իր հերթին արդյունավետ աշխատանք է մաղթել դեսպանին` ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման:

Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը` Վահրամ Դումանյանը առանձնակի կարևորել է ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ, որն այս տարի նշում է Հայաստանում գործունեության 20 ամյակը: Որպես համագործակցության հաջողված օրինակ` նախարարը նշել է Հայաստանի մարզերում անգլերենի 16 ակումբների բացումը, ինչը անգլերենի ուսուցիչների կարողությունների հզորացման նոր հնարավորություն է, և դիտարկվում է որպես աջակցություն ոլորտի բարեփոխումներին:

«Նմանօրինակ ծրագրերը մեծապես նպաստում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացների արդյունավետության բարձրացմանը»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Միջբուհական համագործակցության համատեքստում նախարարը խոսել է 2018 թվականին մեկնարկած «Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագրի մասին, որը նպատակ ունի խթանել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները և նպաստել ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը: Հաշվի առնելով «Ստեղծարար միտք» ծրագրի առանձնահատկությունը և հնարավորությունները` նախարարն առաջարկել է ընդլայնել միջբուհական համագործակցությունը` դիտարկելով նաև փորձի փոխանակման հնարավորությունները: Հայկական կողմը մասնավորապես հետաքրքրված է բարձրագույն կրթության ոլորտում բրիտանական փորձով՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար սահմանված կատարողականի արդյունքային ցուցիչների (KPI) լավագույն մոդելներ, բյուջետային ծախսերի արդյունավետության մեթոդական մոտեցումներ և վերապատրաստման դասընթացների կազմակերպում:

ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը և գիտնականների միջև ուղիղ կապերի հաստատումը, որոնք կարող են նպաստել գիտության ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը:

Հայաստանում Բրիտանական խորհուրդն աջակցություն է ցուցաբերել նաև մշակույթի ոլորտի ռազմավարության մշակման աշխատանքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով մշակույթի ներառականության խնդիրներին: Նախարար Վահրամ Դումանյանը, բարձր գնահատելով կատարված աշխատանքը, առաջարկել է ընդլայնել ծրագրերը` կազմակերպելով հայ-բրիտանական մշակույթի օրեր, արվեստի փառատոններ և ցուցահանդեսներ: Համագործակցության ընդլայնման մյուս ուղղությունները, նախարարի առաջարկությամբ, կարող են լինել մարզիչների և մարզիկների փոխանակման, սպորտային բժշկության, երիտասարդների զբոսաշրջության զարգացման համատեղ ծրագրերը: Համագործակցության նոր ծրագրերն համակարգված իրականացնելու նպատակով` ԿԳՄՍ նախարարն առաջարկել է մշակել փոխըմբռնման հուշագիր:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Մեծ Բրիտանիայի դեսպանի ուշադրությունը հրավիրել է 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդրի վրա: Նա հույս է հայտնել, որ գործընկեր երկրների, այդ թվում` նաև Միացյալ Թագավորության կողմից իրավիճակի արձանագրումների արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա իրենց հսկողության ներքո հայտնված շուրջ 4000 հայկական պատմական մշակութային հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումը աղավաղելուց:

Դեսպան Ջոն Գալլագերին այս առնչությամբ նշել է, որ հայ մշակութային ժառանգության պահպանման խնդիրը Մեծ Բրիտանիայի կառավարությունը պահում է ուշադրության կենտրոնում` հարցը քննարկելով ադրբեջանական կողմի հետ, ինչպես նաև կարևորելով կայուն և տևական խաղաղության հաստատումը տրածաշրջանում:

Հանդիպման ընթացքում ծավալված երկխոսության ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է ՀՀ-ում ընթացքող կրթական բարեփոխումներին` նշելով, որ դրանք ընդգրկում են կրթության բոլոր աստիճանները` նախադպրոցական համակարգից մինչև բարձրագույն կրթության և գիտություն: Կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր, անդրադարձ է եղել Համաշխարհային կրթական ֆորումին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում