Կուբայում շաբաթ օրը տեղի կունենա երկրի պատմության մեջ արվամոլների առաջին ամուսնությունը:
Կուբայում օրենքով արգելված են միասեռական ամուսնությունները, սակայն այս դեպքը տարբերվում է մյուսներից, քանի որ «հարսը»` Վենդի Իրիեպան, տրանսսեքսուալ է և սեռը փոխելու վիրահատությունից հետո պաշտոնապես կին է համարվում:
Վենդին ամուսնանում է Իգնասիո Էստրադայի հետ, ով սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպան է:
Հատկանշական է, որ ամուսնությունը տեղի կունենա Ֆիդել Կաստրոյի 85-ամյակի օրը, ով անցյալ տարի ընդունել էր իր մեղքն այն բանում, որ իր կառավարման առաջին տարիներին համասեռամոլներին բռնաճնշումների է ենթարկել:










































