Կամչատկայի Ելիզովսկի շրջանում արջը հարձակվել է տարածքում հանգստացող մարդկանց վրա` սպանելով մի կնոջ և մի տղամարդու:
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ Պարատունկա գետի վտակներից մեկի մոտ. այս մասին հաղորդում է Интерфакс-ը` նշելով, որ սա արջի կողմից մարդ սպանելու առաջին դեպքն է այս տարի:
РИА Новости-ն հայտնում է, որ այս տարվա ընթացքում արդեն 12 արջ է սպանվել՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով:









































