«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքականը մասնակցելու սեպտեմբերի սկզբին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին։ Սեպտեմբերի 2-ին մերոնք Սկոպիեյում մրցելու են Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ երեք օր անց հյուրընկալվելու են Գերմանիային։
Սեպտեմբերի 8-ին մեր հավաքականը Երևանում կմրցի Լխտենշտեյնի հետ։ Հիշեցնենք, որ որակազրկման պատճառով Բայրամյանը բաց է թողնելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումը։


































