Friday, 12 06 2026
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն անհանգստացած է

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն անհանգստություն է հայտնել Բաքվի գործադիր իշխանությունների կողմից Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի շենքի ավերման կապակցությամբ։

ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Հատուկ մտահոգության տեղիք է տալիս այն, որ շինության ավերումն իրականացվել է դրա կանխմանն առնչվող դատարանի՝ մայիսի 24-ի որոշման ոտնահարմամբ։

Բացի այդ, շինության ավերման ժամանակ նրա սեփականատերերը գտնվել են արտասահմանում, ինչի պատճառով էլ չեն կարողացել գրասենյակից դուրս բերել իրենց իրերն ու փաստաթղթերը։ Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում երկխոսել Ադրբեջանի տուժած քաղաքացիների հետ՝ նրանց սեփականատիրության իրավունքների ապահովման նպատակով։

Օրենքի գերակայությունը խաղում է հիմնական դեր ազատ ու զարգացած հասարակությունում»։

Հիշեցնենք, որ Բաքվի կենտրոնում գտնվող Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի գրանսենյակն ավերվել է օգոստոսի 11-ի երեկոյան։ Գրասենյակի աշխատակից Ազադ Իսազադեն պատմել է.

«Մոտ ժամը 20-ին այստեղ եկան քաղաքապետարանի ու պետական գույքի նախարարության աշխատակիցները և ինձ ասացին, որ պետք է փլատակների վերածեն հարևան շենքը և խնդրեցին ինձ դուրս գալ շենքից, որպեսզի հարևան շենքի քանդման արդյունքում որևէ բան չընկնի մեր գլխին։ Սակայն շենքին մոտեցած էքսկավատորն անսպասելիորեն սկսեց քանդել մեր գրասենյակը»։

Դրանից առաջ գրասենյակի սեփականատեր Լեյլա Յունուսն ամերիկյան The New York Times թերթին հայտնել էր. «Հունիսին ես մեր գրասենյակի պատին գրել եմ. «Սա մասնավոր սեփականություն է, և այս շինության ավերումը հակասում է Սահմանադրությանն ու խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»։

Օրենքը պետությանը թույլատրում է մարդկանցից խլել նրանց անշարժ գույքը միայն ճանապարհների, հաղորդակցության ուղիների ու պաշտպանական նշանակության օբյեկտների կառուցման համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում