Thursday, 08 06 2023
Ադրբեջանը երբեք չի դառնա ԵԱՏՄ անդամ, բայց կշարունակի խաղալ
21:50
ԱՄՆ-ն 150 մլն դոլար կհատկացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համար
15-ամյա գյուղացին ծալովի դանակով խփել է 52-ամյա կնոջ դաստակին
Շոյգուն հայտնել է հունիսի 7-ին Ուկրաինայի ԶՈւ կորուստների մասին
Սերժ Սարգսյանի եղբոր միլիոնատեր աղջկանից պահանջվում է բռնագանձել ապօրինի եկամուտներն ու գույքը
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման ժամկետները հստակեցվում են». Ադրբեջանի ԱԳՆ
Բանակցային այս ինտենսիվությունը ապակառուցողական կողմի համար հանգեցնելու էր ճգնաժամային կետի
20:50
Հռոմի Պապի վիրահատությունը անցել է առանց խնդիրների
20:40
ԱՄՆ-ն, Ճապոնիան և Թայվանը օնլայն կկիսվեն ԱԹՍ-ների տվյալներով
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը հետաձգելու մասին
Քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով
Vans-ը փակում է խանութները Ռուսաստանում
20:00
Աֆղանստանում 16 մարդ է զոհվել փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունից
19:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը
19:30
Հունգարիան և Հունաստանն արգելափակել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթը
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ
Թուրքական լիրան կրկին ռեկորդային արժեզրկում է գրանցել
Եվրասիական հարթակում լուծում չկա, կա ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածություն
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տրետուքի հայկական դիրքերի ուղղությամբ
«Կուզեի Սերգոն կենդանի լիներ, գար, երեսին նայեի, ասեի՝ ամոթ քեզ». Բարսեղ Բեգլարյան
Ամփոփելով հետմիջօրեն Գոհար Հայրապետյանի և Ժիրայր Ոսկանյանի հետ
Վերմիշյանից պահանջվում է բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ
18:30
Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրել են Խերսոնի մարզում գնդակոծությունների մեջ. հաղորդվում է զոհերի մասին
«Եվրասիա. մեր տուն» ցուցահանդեսին ԱՊՀ վարչապետները ծանոթացել են ներկայացված արտադրանքին
Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետին հրավիրել է հայկական տաղավար
18:20
Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից առաջացած հեղեղումները 5 մարդու կյանք են խլել
18:10
Զելենսկին այցելել է Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով հեղեղված շրջաններ
Ռուսաստանն առաջարկում է ԵԱՏՄ-ի արտակարգ պարենային հիմնադրամ ձևավորել․ Միշուստին
Լուրերի երեկոյան թողարկում 18։00

Հայաստանի նոր արտգործնախարարությունը. վերբեռնման հրամայականը

Տևական բացից հետո, ի վերջո նշանակվեց Հայաստանի արտաքին գործերի նախարար: Այդ պաշտոնը զբաղեցնում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը, որին վարչապետի առաջարկով նախարար է նշանակել Հանրապետության նախագահը: Հանրությունն ակտիվորեն սկսել է քննարկել Միրզոյանի նշանակումը, նկատի ունենալով այն, որ նա կադրային դիվանագետ չէ, չունի դիվանագիտական անցած ճանապարհ և փորձառություն: Այդ մասով, կա թերևս երկու հանգամանք: Նախ, արտաքին գործերի նախարարը քաղաքական պաշտոոն է, ոչ թե դիվանագիտական: Ըստ այդմ, այստեղ նշանակումները «ի բնե» քաղաքական են: Անգամ դեսպանների նշանակման պարագայում կա քաղաքական նշանակման ընդհուպ աշխարհում ընդունված պրակտիկա: Առավել ևս բացարձակապես նորմալ է, որ նախարար է նշանակվում քաղաքական գործիչ, որը կադրային դիվանագետ չէ:

Մյուս կողմից, ԱԺ նախագահի եռամյա աշխատանքը Միրզոյանի համար այդուհանդերձ փորձ է, թեկուզ խորհրդարանական դիվանագիտության, սակայն շոշափելի փորձ: Այդ ամենը սակայն ընդհանուր առմամբ սուբյեկտիվ հանգամանք են, որովհետև կարող է կատարելապես ձախողվել փորձառու դիվանագետ եղած նախարարը, և հաջողել քաղաքական գործիչը, որը մինչ այդ չի զբաղվել անմիջական արտաքին քաղաքականությամբ: Այս հարցերը անշուշտ պետք է լինեն հանրային քննարկումների և հարցադրումների տիրույթում, սակայն կան ավելի կարևոր իրողություններ:

Բանն այն է, որ Հայաստանին արտաքին քաղաքականության առումով անհրաժեշտ է թերևս լայն ու խորքային վերաֆորմատավորում, առաջին հերթին դրանով զբաղվող համակարգի աշխատանքի, տրամաբանության, մտածողության, եթե կուզեք՝ հոգեբանության տեսանկյունից: Այդ խնդիրները ընդհանրապես բնորոշ են գրեթե բոլոր պետական գերաստեսչություններին, բնականաբար այդ թվում և արտգործնախարարությանը: Այստեղ կան հիանալի անհատներ՝ ինչպես ամենուր, սակայն չկա համակարգ՝ ինչպես երևի թե դարձյալ՝ ամենուր: Ըստ այդմ, խնդիրը լոկ նախարարի անձի գնահատականը չէ, այլև այն, թե ինչ համակարգ է հաջողվելու կառուցել կամ գործարկել: Այդ իմաստով, Հայաստանի համար կա թերևս մի էական հանգամանք:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ մարտահրավերների ծավալն ու դրանց դինամիկան, որը խիստ մտահոգիչ է, Հայաստանին անհրաժեշտ է այսպես ասած ոչ ստանդարտ բնույթի արտաքին քաղաքական գերատեսչության համակարգ, յուրօրինակ ցանցային ներառականության տրամաբանությամբ, որը կընդգրկի բացի ֆորմալ գերատեսչական շրջանակից կամ համակարգից, նաև սփյյուռքյան շրջանակներ, կառույցներ: Հայաստանը առկա մարտահրավերներին կարող է քաղաքական-դիվանագիտական ճակատում հակազդել միայն այդ լայն ընդգրկումով: Այստեղ բնականաբար առանցքային է լինելու ընդհանուր օրակարգի բյուրեղացումը, որի առանցքոմ կլինի Հայաստանի ներկա և ապագա պետական ու ազգայյին շահը, այլ ոչ թե պատմական հիշողությունը՝ իհարկե միանգամայն օբյեկտիվ իրողություններից բխող, իբարկե նաև կարևոր քաղաքական գործիքի ներուժ ունեցող, սակայն այդուհանդերձ նոր աշխարհում խորքային վերափոխումների և վերագնահատումների ենթակա հարցը պետական շահի նոր ձևակերպումով փոխելու խնդիրը, որի հիմքում կլինի արցախխյան հարցն իր լայն ընդգրկումով: Սա լրջագույն խորքային խնդիր է, որի լուծումը կամ որի շուրջ հնարավորինս արագ համահայկական մոբիլիզացիան էապես պայմանավորելու են Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքական «վերբեռնումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում