Thursday, 11 06 2026
14:10
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին

Ռիկիարդոնեն միտումնավոր խեղաթյուրել է պատմական փաստերը. ANCA

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել իրեն հարցեր ուղղած սենատոր Ռոբերտ Մենենդեսին ուղարկած իր գրավոր պատասխանում։

Մասնավորապես, Ռիկիարդոնեն նշել է, որ 1915 թվականին ժամանակակից Թուրքիայի տարածքում գործող հայկական եկեղեցիների մեծ մասը գործում է նաև ներկայումս։

Այս կապակցությամբ ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ դրանով Ռիկիարդոնեն միտումնավոր խեղաթյուրել է պատմական փաստերը, որպեսզի համապատասխանի Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի ժխտողական քաղաքականությանը։ Համբարյանը հավելել է, որ Ռիկիարդոնեն ակնհայտորեն ի վիճակի չէ Թուրքիայում արդյունավետորեն պաշտպանել ամերիկյան շահերը կամ արժեքները։

Պատմական գրառումները ցույց են տալիս, որ 1915 թվականին ժամանակակից Թուրքիայի տարածքում գործել են ավելի քան 2000 եկեղեցիներ, մինչդեռ այմ այդտեղ գործող եկեղեցիների քանակը չի հասնում 50-ի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ-ի Սենատում Թուրքիայում դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկիարդոնեի հաստատման լսումների ժամանակ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից նշանակված՝ այդ երկրում դեսպանի պաշտոնավարման լրիվ ժամկետին հավակնող Ռիկարդոնեն խուսափել էր Հայոց ցեղասպանության շուրջ ԱՄՆ-ի քաղաքականության մասին սենատոր Մենենդեսի կողմից առաջարկված հարցերին ուղիղ պատասխան տալուց։

Բացի այդ, Ռիկիարդոնեն թույլ բացատրություն էր ներկայացրել Թուրքիայի ներկայիս սահմաններում գոյություն ունեցող քրիստոնյա համայնքների իրավունքների և բարեկեցության վերաբերյալ սենատորների կողմից արտահայտված մտահոգություններին:

Այն ժամանակ Համբարյանը հայտարարել էր. «Ցավոք, այսօր կրկին ականատեսը դարձանք, թե ինչպես երկրի դիվանագիտության բարձրագույն ներկայացուցիչներից մեկը կրկին դիմել է բառախաղի՝ բացահայտ ճշմարտությունն անվանելուց խուսափելու նպատակով։

Ճշմարտությունն ապրանք չէ, և մարդու իրավունքները չեն վաճառվում. Ամերիկան չպետք է վաճառի, կամ, ինչն ավելի վատ է՝ օտարերկրյա պետության ճնշման տակ հրաժարվի ցեղասպանության նկատմամբ իր ունեցած դիրքորոշումից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում