Բրազիլական Ռիո դե Ժանեյրոյի նահանգում սպանվել է դատավոր Պատրիսիա Ակիոլին, ով հայտնի էր կազմակերպված հանցագործության դեմ ակտիվ գործունեությամբ. տեղեկացնում է BBC-ն:
Հանցագործ խմբերի դեմ դատավարություններից բացի, նա նաև ընդգրկված էր հանցավոր գործունեության մեջ մեղադրվող մի շարք ոստիկանների դեմ քննության գործընթացում:
Կնոջ մարմնում ավելի քան 20 գնդակ են հայտնաբերել:
Անհայտ անձինք սպանել են դատավորին Նիտերոյ քաղաքում՝ իր տան մոտ:
Դատավորի ընտանիքի անդամները հայտնել են, որ նա հաճախ էր սպառնալիքներ ստանում:








































