Monday, 08 06 2026
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ

Հայտնի է դարձել Էրդողանի աֆրիկյան այցի ժամկետը

Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր ընտանիքի ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Սոմալի կայցելի օգոստոսի 18-ին։

Նշվում է, որ օգոստոսի 17-ին Էրդողանը ելույթ կունենա Ստամբուլում տեղի ունենալիք «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻՀԿ, նախկին ԻԿԿ) անդամ երկրների արտգործնախարարների արտակարգ նիստում։ Իր ելույթում Էրդողանն արաբական երկրներին կոչ է անելու օգնել Սոմալիի սովյալներին։

Ավելի վաղ Էրդողանը, ելույթ ունենալով հեռուստաալիքներից մեկով, հայտարարել է. «Սոմալիում բնակվող մարդիկ գտնվում են ծանր իրավիճակում, և մենք նրանց կօգնենք։ Թուրքիան Սոմալիի սովյալներին օգնություն է ցուցաբերելու միանգամից մի շարք ուղղություններով։

Թուրքիան արդեն իսկ հումանիտար օգնություն է ուղարկել Սոմալի, այդ թվում՝ նաև 10 տոննա դեղորայք։ Բացի այդ, Թուրքիան սկսել է աշխատանքներ տանել այդ երկրում շարժունակ հիվանդանոցների ցանցի ստեղծման ուղղությամբ, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է 20 հոգանոց անձնակազմ»։

Հաշվի առնելով Սոմալիում տիրող քաղաքական անկայուն իրավիճակը՝ Էրդողանին ուղեկցելու է Թուրքիայի զինված ուժերի հատուկջոկատայինների խումբը, ինչպես նաև ուժեղացվելու է նրա անձնական թիկնազորը։

Հիշեցնենք, որ Էրդողանը, օրեր առաջ հանդես գալով իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժողովում, անդրադարձել էր նաև Սոմալիի երաշտին ու սովին։

Իր ելույթում Էրդողանը քննադատության էր ենթարկել այն բոլոր երկրներին ու միջազգային կառույցներին, որոնք անտարբերություն են ցուցաբերում Սոմալիի խնդիրների նկատմամբ. «Աֆրիկայի բնական հարստությունների թալանչիները հանգիստ, առանց խղճի խայթի հետևում են աղետին»։

Ի դեպ, վերջին շրջանում Աֆրիկայի արևելյան շրջաններում շարունակվող երաշտի և դրանով պայմանավորված սովի հետևանքով անցած 90 օրերի ընթացքում զոհվել է մինչև 5 տարեկան 29,000 երեխա: ՄԱԿ-ը Սոմալիի 5 շրջաններ հայտարարել է աղետի գոտի: Ներկայումս Սոմալիում սննդի կարիք ունի մոտ 2.3 միլիոն մարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում