Աշխարհի 400-ից ավել համակարգչային անվտանգության մասնագետներ կամավոր օգնում են Նորվեգիայի իշխանություններին հետաքննել ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի գործը: Եվ, ըստ Коммерсантъ-ի, արդեն հետաքրքրական արդյունքներ կան:
Մասնավորապես, նորվեգացի մասնագետ Ռոլֆ Ֆրոյզեն պարզել է, որ Բրեյվիկի մանիֆեստի մեջ զետեղված համացանցային հղումները ոչ այնինչ են, քան գաղտնագրված GPS կոորդինատներ են: Ֆրոյզեի կողմից առաջին իսկ փորձարկված «հասցեն» մատնանշում էր Լիվերպուլի կայարանը: Ընդհանուր առմամբ նշված են 40 օբյեկտներ` ձախ և ազատական կուսակցությունների գրասենյակներ, կայարաններ, օդանավակայաններ, մզկիթներ, դպրոցներ և այլն: Հիմնականում դրանք գտնվում են այն երկրներում, որոնք արժանացել էին Բրեյվիկի քննադատությանը իրենց քաղաքականության համար:
Ոստիկանությունը շատ լուրջ է ընկալել այդ բացահայտումը, և համապատասխան օբյեկտները ուժեղացված պաշտպանության տակ են գտնվում:








































