Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարծում է, որ մեր հանրությունն այսօր ինքնության ճգնաժամ է ապրում։ Նա գտնում է, որ այսօր հրամայական է ժողովրդավարական ուժերի լայն պլատֆորմի ձևավորումը։ Ասում է՝ սաղմերը կան, մեծ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է խորհրդարանին, նկատում է՝ ԱԺ բոլոր ուժերը անտագոնիզմով են տառապում։









































