Friday, 05 06 2026
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում
11:30
Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում
23:50
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող
21:09
Forbes-ը հրապարակել է մինչև 25 տարեկան ամենահարուստ մարզիկների ցանկը
13:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում է 16 հայ շախմատիստուհի
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում
18:10
Մեսսին՝ ԱԱ-2026-ում․ Արգենտինան հաստատել է «աստղային կազմը»
14:20
Մեզ համար այս չեմպիոնությունը երկար սպասված էր. Արթուր Սերոբյան
12:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները անհատական ԵԱ-ում
21:50
Նեյմարը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մինչև երեք շաբաթ

Իլհամ Ալիևի հանցագործության հետևանքը․ Օլիմպիական խաղերն առանց ծանրամարտի՞

Ծանրամարտն ըստ ամենայնի կհանվի 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ծրագրից։ Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն այսուհետեւ իրավունք կունենա առանց ՄՕԿ-ի նստաշրջանում հավանություն ստանալու հանել մարզաձևեր Օլիմպիական խաղերի ծրագրից, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Ըստ այդմ մարզաձևը կարող է հանվել օլիմպիական ծրագրից, եթե տվյալ սպորտաձևի միջազգային ֆեդերացիան չի կատարում ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի որոշումները կամ տվյալ ֆեդերացիայի գործողությունները ստվեր են գցում օլիմպիական շարժման հեղինակության վրա։ Ծանրամարտը Օլիմպիադայի ծրագրից հանելու մտադրությունը կապված է միջազգային ֆեդերացիայի հետ կապված դոպինգային եւ կոռուպցիոն սկանդալների հետ։ Ավելի վաղ Ծանրամարտը Փարիզի Օլիմպիական խաղերից հանելու մտադրության մասին հայտարարել էր նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Մասնվորապես, Բախին ներկայացվել էր Ռիչարդ Մաքլարենի զեկույցը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում առկա կոռուպցիայի և արձանագրված խախտումների վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ թաքցվել են խթանիչ միջոցների թեստերի մոտ 40 դրական պատասխաններ: Բացի այդ, միջազգային ֆեդերացիան 10 միլիոն դոլար է յուրացրել:«Ես ցնցված էի ծանրամարտի մասին զեկույցից Թամաշ Այանի վերաբերյալ: Մենք պետք է ուղիներ գտնենք IWF-ն (Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա) մաքրելու համար: Մենք ուզում ենք օգնել այդ հարցում: Մենք մեզ աիրսավունք եսնք վերապահում ձեռնարկելու կոշտ միջոցներ: Ընդհուպ մինչև հնարավոր է, որ ծանրամարտը չներառվի Օլիմպիական խաղերի ծրագրում»,- հայտարարել էր Բախը։2020 թվականի սկզբին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից:

Ի դեպ, Այանը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնին էր 2000 թվականից: Դրանից առաջ նա 1976-ից միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էր: Իսկ ինչ է իրականում տեղի ունեցել Այանի պաշտոնավարման ժամանակահատվածում։ Ներկայացնում ենք մի քանի աղմկահարույց փաստեր։Մաքլարենն իր զեկույցում արձանագրել է նաև, որ Այանը, փատացիորեն ներգրավված լինելով խթանիչների օգտագործման և տարածման դեմ գործընթացում, թաքցրել և փոխել է մասնավորապես ադրբեջանցի և թուրք մարզիկների դոպինգ թեստերի դրական պատասխանները։ Զեկույցում նշվում է, որ թեստերի դրական պատասխանների կոծկումը սկսվել է 1997 թվկանից Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի անմիջական մասնակցությամբ: Իսկ այդ ժամանակ այդ պաշտոնը զբաղեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:Զեկույցի մեկ այլ հատվածում ասված է, որ Միջազգային ֆեդերացիայի համակարգչային սերվերները շարքից դուրս են բերվել հաքերների կողմից, երբ հայտնի է դարձել ըստ էության Ալիևի և Այանի հանցագործությունների մասին։ Այնուամենայնիվ, նյութերի անհետացումից հետո հնարավոր է եղել դրանց մի մասը վերականգնել։ Նյութերից մեկում Այանին ուղղված նամակն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, որով նա շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի մարզիկներից վերցված նմուշները միջազգային ֆեդերացիային չփոխանցելու համար: Մաքլարենը բացահայտել է նաև, որ տարիներ շարունակ թաքցված են եղել տասնյակ այլ նմուշներ, որոնց մեծ մասը պատկանում են Ադրբեանի ու Թուրքիայի ծանրորդներին: Նա արձանագրել է, որ Այանը մի քանի անգամ խախտել է դոպինգի վերաբերյալ կանոնները, ինչը քրեական հանցագործություն է:Զեկույցում նշվում է նաև, որ 2015 թվականին կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության նախօրեին 24 մարզիկներից վերցված թեստերը նույնպես մնում են խիստ կասկածելի: Հատկանշական է, որ Այանը հրաժարական է տվել միջազգային ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնից գերմանական հեռուստաալիքներից մեկում ցուցադրված փաստավավերագրական տեսանյութից հետո։

Այն պատմում է խթանիչների օգտագործման փաստերը խեղելու կամ թաքցնելու մեջ նրա մասնակցության մասին:Ներկայացնենք ևս մեկ հատված Մաքլարենի զեկույցից. «IWF սերվերների ստուգումների արդյունքում հայտնաբերվել է Ալիևի ջնջված նամակը, որը ուղարկվել է 2016-ին: Իսկ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքի համաձայն՝ 2013-ին ադրբեջանցի 18 ծանրորդների փորձանմուշները ցույց են տվել խթանիչների օգտագործման հետքեր, որոնք Ալիևի միջամտությամբ այնուհետև անհետացել են: Նույնը կատարվել է Թուրքիան ներկայացնող 21 ծանրորդների դեպքում։ Մասնավորապես, նախապես հայտարարվել է այդ մարզիկների՝ արգելված խթանիչներ օգտագործելու մասին։ Որոշ ժամանակ անց, սակայն, միջազգային ֆեդերացիայից անհետացել են թեստերի արդյունքները, և դոպինգ օգտագործած մարզիկները շարք են վերադարձել։ Ընդհանուր առմամբ ծանրամարտի Թուրքիայի հավաքականից դրական արդյունքներով շուրջ 62 այլ նմուշներ են թաքցվել»։Մաքլարենի ներկայացրած զեկույցում խոսվում է նաև 2009-ից 2014 թվականներին վերցված 45 նմուշի մասին, որոնք նույնպես թաքուն են պահվել տեսուչներից:

2010-ից 2012 թվականների ընթացքում 26 թուրք ծանրորդ է կանչվել դոպինգի թեստ անցնելու, որոնց պատասխաններն անհայտ են: Փորձագետը հավելել է, որ Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերից վերցված նմուշների վերափորձարկումը ցույց է տվել դրական արդյունք։ Խոսքը 60 ծանրորդի մասին է, որոնց մեծ մաը Թուրքիայից են:Նշենք, որ Այանի պաշտոնավարման տարիներին ծանրամարտի Հայաստանի հավաքականը բազմիցս հայտնվել է դոպինգ սկանդալներում։ Մասնավորապես, Հայաստանի հավաքականը եղել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի թիրախում, և հայ մարզիկները շարունակ որակազրկվել են։ Ենթադրվում է, որ Հայաստանի հավաքականի նկատմամբ չափից ավելի խիստ վերաբերմունքի հետևում կարող է կանգնած լինել Իլհամ Ալիևը, որին ծառայել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում