Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Lufthansa ավիաընկերությունը Հայաստան չի գա, մոռացեք

«Ես չեմ հավատում, որ Lufthansa ավիաընկերությունը կգա Հայաստան։ Դրա համար մի քանի կարևոր բաղադրիչ կա, որը Հայաստանը չունի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ընդունել էր Lufthansa  ավիաընկերության  ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել էր ընկերությնա հետ համագործակցության հեռանկարներն ու ուղիները։ Lufthansa  ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ Հայաստանը նախընտրելի  զբոսաշրջային ուղղություն է գերմանացի զբոսաշրջիկների համար։ Հետևաբար իրենք շահագրգռված են օգտագործել դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքեր բերելու  հնարավորությունը և պատրաստ են համագործակցել մարքեթինգային արշավների կազմակերպման և իրականացման աշխատանքներում։

Մի քանի կարևոր նախապայմաններ կան, որ ավիացիոն ներդրողը գա և տվյալ երկրում ներդրում անի։ Դա ոչ պատերազմական գոտի լինելն է, ՀՆԱ-ի 5 տոկոսից ոչ ցածր շեմը և այլն։ Որոնց ոչ մեկին Հայաստանը չի համապատասխանում։ Մյուս կողմից Lufthansa-ն շատ մեծ գումար է ստացել  որպես կորոնավիրուսից կրած վնասների փոխհատուցում։ Գերմանիայի կառավարությունը 9 միլիարդ փող է տվել ավիաընկերությանը։ Բայց ես չեմ հավատում , որ եթե օրինակի համար մի ալյանսը մեր երկրում է ՝ Աերոֆլոտը, մեկ էլ առանց որևէ այլ պատճառի երկրորդ ալյանսն է մտնում։ Ես դրան չեմ հավատում։ Դրանք ինչ-որ խոսակցություններ են, որոնք շատ արագ կանցնեն կգնան։ Այդպիսի բաներ են եղել Հայաստանում, շատերն են խոսում։ Lufthansa-ի ինչին է պետք  Հայաստանը, որը այս պահին բացարձակ ոչ մի կոմունիկացիա չունի։ Իրենք հո հիմար չեն, որ չկարողանան մեկ երկու հաշվարկ իրականացնել։ Իրենք ավելի շուտ կգնան Ռուսաստան, քան կգան Հայաստան։ Ես դա համարում եմ հերթական մեծ սուտը։ Լոգիկայով և դասական մոտեցումներով մոռացեք, որ Lufthansa-ն  կգա Հայաստան։ Հակառակ դեպքում և British Airways-ը կգար Հայաստան և մյուսները, որոնք անգամ Իրան են թռնում։ Այդպիսի ընկերությունները Հայաստան չեն գա, շուկան շատ փոքր է»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ 2019-ին Lufthansa-ն Եվրոպայում առաջին տեղում է եղել ավիատոմսերի ընդհանուր գումարի շրջանառությամբ։ Մեկ տարում այս ավիաընկերությունը մոտ 45 միլիարդ դոլարի ավիատոմս է վաճառել։ Հետևաբար տրամաբանական չէ, որ նման  շրջանառություն ունեցող ավիաընկերությունը գա Հայաստանի պես փոքր շուկա ունեցող կա։

Նավիկ Խաչատրյանը լավատես է, որ նոր կառավարության ձևավորումից ավիացիոն ոլորտում էլ փոփոխություններ կլինեն դեպի լավը։ Շաբաթներ առաջ Air Arabia-ի հետ ազգային փոխադրող ստեղծելու ծրագիրն արդեն մեծ հույսեր է ներշնչում։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին «AirArabia»-ն և «Հայաստանի  պետական հետաքրքրությունների ֆոնդը» (ANIF)  ազգային ավիափոխադրող ստեղծելու համաձայնագիր ստորագրեցին: Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը դեռևս այդ օրը նշել էր, որ ազգային փոխադրողը լինելու է լոուքոսթեր, ինչը կարևոր է  Հայաստանի տնտեսական զարգացման համար։

Խաչատրյանը նշեց, որ համատեղ ավիացիոն փոխադրող ստեղծելու հանգամանքը օրենքին չի հակասում։  «Եթե ճիշտ մոտեցում ցուցաբերվի, միանշանակ նաև այս ծրագիրը կիրականանա։ Սպասենք ու տեսնենք»,-եզրափակեց փորձագետը։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում