ԱՀԿ -ն հայտնել է աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Առ այսօր վարակն ախտորոշվել է 204 644 849 մարդու մոտ: Միայն մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 659 772-ով։
Վիրուսի հարուցած բարդություններից մահվան դեպքերի թիվը հասել է 4 323 139-ի։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կանխատեսել էր աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության աճ:








































