Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, սահմանային ճգնաժամը, արցախյան հարցի շուրջ զարգացումները առաջ են բերել նոր դիլեմա՝ անվտանգությո՞ւն, թե՞ ժողովրդավարություն: Սրանք որքանո՞վ են իրար հակասում և որքանո՞վ փոխլրացնում։ Հարցադրմանը անդրադարձել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Արտակ Կիրակոսյանը։ Վերջինս կարծում է, որ սա կեղծ դիլեմա է։ Նշում է՝ այսօր մենք ունենք վտանգված ժողովրդավարություն, բզկտված քաղհասարակություն և ժողովրդավարական արժեքներ չկրող ընդդիմություն։