Սիրիայի հատուկ ծառայություններն առավել դաժանությամբ են կասեցնում են նոր բողոքի գործողությունները: Ըստ Reuters գործակալության` այսօր նրանք սպանել են առնվազն 10 հոգու:
Տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել վանկարկելով. «Մենք ծնկի կգանք միայն Աստծո առջև», և «Բաշար, հեռացիր»: Դեր էլ Զորում հատուկ ծառայությունները կրակ են բացել մզկիթներից դուրս եկող մարդկանց վրա: Մզկիթի ներսում հրդեհ է սկսվել, իսկ մարդիկ փորձել են թաքնվել շրջակա փողոցներում և բակերում:







































