Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումները բովանդակային է համարում։ Ասում է՝ փոխվել են կառավարության առաջնահերթությունները, և դրանք կապված են պատերազմի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակով։ Սարաֆյանի համար անհասկանալի է ընդդիմության վարքագիծը, ասում է․ «Հայաստանի անվտանգությունը առաջնահերթ է. Ժողովրդավարության գործընթացը անշրջելի պետք է լինի»։











































