Ազգային ժողովը որոշեց այսօր ևս մեկ նիստ անցկացնել, որը կտևի մինչև 20:00-ը:
«Հաշվի առնելով, որ մեր քննարկումները բավականին երկար են տևում, և մենք ունենք դեռ 10 հանձնաժողովի նախագահի ընտրություն, առաջարկում եմ օգտվենք 37-րդ հոդվածի 2-րդ կետի հնարավորությունից և այսօր ևս մեկ նիստ գումարենք՝ մեկուկես ժամ տևողությամբ»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: