Saturday, 27 06 2026
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ժողովուրդն իր քվեարկությամբ կողմ է արտահայտվել խաղաղությանը. ՀԲԸՄ-ը ուղերձը Փաշինյանին

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հաղորդագրություն է տարածել, որում իր շնորհավորանքներն է հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին՝ նոր կառավարության ձևավորման կապակցությամբ։

«Սա ինքնին դրական ձեռքբերում է՝ հաշվի առնելով երկրի ներքաղաքական անկայունությունը և տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերները։

Հայկական սփյուռքը Հայաստանի ապագայով մտահոգ բարեկամ ժողովուրդների հետ միասին ողջունում է ընտրությունների միջոցով երկրում բնականոն կյանքի աստիճանական վերադարձը։ Սա կարևոր նախապայման է հյուծիչ պատերազմից և ներքաղաքական լարվածությունից հետո վերականգնվելու և հարյուրավոր հայ ռազմագերիներին տուն վերադարձնելու աշխատանքները շարունակելու համար։

Թեև Հայաստանի ժողովուրդն իր քվեարկությամբ կողմ է արտահայտվել կայունությանը և խաղաղությանը, Հայաստանի նոր կառավարությունը ստիպված է լինելու առերեսվել հետպատերազմյան դժվարությունների ու ազգային անվտանգության սպառնալիքների հետ՝ պայմանավորված Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակով։

Մենք հուսով ենք, որ այս պայմաններում ձայների մեծամասնությունը ստացած վարչապետն ու իր կառավարությունը վճռական կգտնվեն երկրի զարգացման ճանապարհին տեղական և միջազգային լավագույն մասնագետներին ընդգրկելու գործում։ Իրապես, այսօր Հայաստանի և Արցախի ինքնիշխանությունն ու անվտանգությունը մեծապես կախված են առաջիկա ամիսներին և տարիներին կայացրած կարճաժամկետ որոշումներից և երկարաժամկետ հանձնառությունից։

Այս առումով, Սփյուռքի համայնքների, քաղաքացիական հասարակության, եկեղեցու ու այլ կառույցների մասնակցությունը և համախմբումն ամուր հիմք կլինեն գալիք դրական փոփոխությունների համար։

Այս նպատակին հասնելու համար մենք ակնկալում ենք, որ Հայրենիք-Սփյուռք համագործակցության, համատեղ աշխատանքի և երկխոսության համար կստեղծվեն ավելի հստակ և անմիջական մեխանիզմներ՝ հնարավորություն տալով օտար երկրներում ապրող Հայաստանի քաղաքացիներին նշանակվել պետական բարձր պաշտոններում (ինչը ենթակա է խորհրդարանի հաստատմանը)։ Օրինակ՝ Հայաստանում մեկ տարվա մշտական բնակությունը կարող է նվազագույն անհրաժեշտ շեմ լինել պետական պաշտոններում նրանց նշանակման համար։

Ցավալիորեն, այսօր Հայաստանը բախվել է մոտալուտ ժողովրդագրական աղետի։ 44-օրյա պատերազմը և արտագաղթի ահագնացող տեմպերը ևս մեկ հարված էին մեր Հայրենիքի ժողովրդագրական վատթար վիճակին, ինչի հաղթահարման համար անհրաժեշտ են համապարփակ քայլեր՝ ապահովելու Հայաստանի ժողովրդագրական կենսունակությունը։ Այսօր, առավել քան երբևէ, Հայաստանը պետք է հավատարիմ մնա ժողովրդավարական չափանիշներին և մարդու իրավունքների պաշտպանությանը, ապահովի դատական համակարգի անաչառությունը, պաշտպանի սեփականության իրավունքն ու իրականացնի թափանցիկ ու ազատ տնտեսական քաղաքականություն։

Միևնույն ժամանակ, հարկավոր է ներդնել ավելի արդյունավետ կարգավորումներ տնտեսության մեջ՝ հակազդելու ազգային անվտանգության այն սպառնալիքներին, որոնք սերում են ներկայիս տնտեսական վարչարարությունից։ Առաջին քայլերից կարող է լինել քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հողի սեփականության իրավունքի սահմանափակումները։

Մենք նաև հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի իրականացնել հայկական քաղաքակրթության պահպանման սրբազան առաքելությունը՝ զուգահեռ պաշտպանելով ու զարգացնելով հայկական ինքնության հիմնասյուները՝ լեզուն, մշակույթը, կրթությունը և եկեղեցին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում