Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Հայաստանի թիվ մեկ քաղաքական գործիքը. Փաշինյանը ձևակերպել է խնդիրը

Մեծագույն խնդիրը ռազմական բարեփոխումների գործընթացը առավեկագույն թափով իրականացնելն է, պաշտպանության նախարարությունում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի հայտարարությունն ըստ էության հայկական բանակի կարողությունների և մարտունակության առավելագույնս արագ վերականգնումն է: Ռեֆորմացիան իհարկե ավելի լայն հասկացություն է, սակայն առանցքայինը ներկայիս փուլում դրա այդ՝ բանակի մարտունակության բաղադրիչն է, հաշվի առնելով նաև այն լարվածությունը, որ ըստ Նիկոլ Փաշինյանի առկա է Հայաստանի շուրջ և որն Ադրբեջանը ստեղծում է, որպեսզի պարտադրի իր օրակարգը կամ այսպես ասած թարմ պահի այդ օրակարգը պարտադրելու տպավորությունը:

Ինչպես նշեցի, զինուժի, բանակի ռեֆորմացիան անշուշտ լայն, ընդգրկուն, խորքային խնդիր է, որը ներառում է ոչ միայն ռազմա-տեխնիկական,կառուցվածքային, այլ նաև արժեհամակարգային, մտածողական, հոգեբանական կարևոր ասպեկտներ: Ըստ այդմ, այստեղ իհարկե մեծ արագության ցանկությամբ հանդերձ, դրան տանող աշխատանքով հանդերձ, հասկանալի է, որ կա տարիների ժամանակի խնդիր: Մինչդեռ, Հայաստանը չունի նույնիսկ օրերի ժամանակ, ըստ այդմ առանցքայինը՝ վարչապետ Փաշինյանի հայտարարության տողատակում, դա բանակի անմիջական մարտունակությունն է, հագեցածությունը, ինժեներական պաշտպանվածությունը:

Բանն այն է, որ այսօր դա է Հայաստանի առաջին նաև քաղաքական-դիվանագիտական զենքը, որ կարող է խնդիրներ լուծել հայ-ադրբեջանական սահմանին իրադրության, ինչպես նաև լայն իմաստով ռեգիոնալ նոր իրավիճակում թե արցախյան հարցի, թե ընդհանրապես Հայաստանի շուրջ իրավիճակին առնչվող քաղաքականության իմաստով:

Անհրաժեշտ է միարժեք արձանագրել, որ, Հայաստանի սահմանների հանդեպ մեկ կամ մի քանի կմ դիրքային ոտնձգությունների ադրբեջանական քաղաքականությունը գործնականում զսպել կարող է միայն հայկական բանակը, ուրիշ ոչ մի այլ երկիր կամ կազմակերպություն: Մենք կարող ենք քաղաքական, բարոյական մակարդակներում տալ այդ իրողությանը, յուրաքանչյուրի, այդ թում առաջին հերթին մեր ռազմա-քաղաքական դաշնակից համարվող սուբյեկտների վարքագծի գնահատական, սակայն, դանից հազիվ թե փոխվի էական որևէ բան, բացի այն, որ կարող են փոխվել Հայաստանի սահմանային դիրքերը՝ ոչ մեր օգտին, եթե մենք չենք լուծում այդ փոփոխությունը մեր իսկ ուժով թույլ չտալու, մեր իսկ ուժով կանխելու հարցը: Դրա շնորհիվ է, որ պետք է սկսի ավելի արդյունավետ աշխատել նաև քաղաքական-դիվանագիտական մեխանիզմը, երբ ռազմական շանտաժի ադրբեջանական մեխանիզմը սկսի ռազմական հողի վրա արձանագրել խափանումներ: Երասխն ու Գեղարքունիքը առաջին քայլերն են այդ ուղղությամբ, իհարկե, սակայն, ոչ բավարար: Դրանք պետք է ամրանան, շարունակեն բյուրեղանալ մեծ թափով, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը: Երբ Հայաստանն այլևս կվերականգնի սահմանային հակադարձման իր մեխանիզմը, համակարգային իմաստով, դա հիմնավորապես կփոխի արդեն քաղաքական խոսակցության մթնոլորտը և Հայաստանը ի վիճակի կլինի Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ խոսակցությունում առավել արդյունավետ առաջ մղել ռեգիոնալ համակեցության կայուն ռեժիմի հեռանկարին առնչվող իր օրակարգը, առանց դրա վերաբերյալ այսպես ասած «միջանցքային» պահանջները բավարարելու անհրաժեշտության, և առանց Արցախի կարգավիճակը այդ համակեցության հեռանկարին «զոհաբերելու» հարկադրանքի: Այլ կերպ ասած, զինուժի մարտունակությունը որպես քաղաքական թիվ մեկ գործիք կամ շարժիչ վերականգնելը Հայաստանին անհրաժեշտ չէ ռեգիոնալ իրավիճակը ավելի լարելու համար, այլ հակառակը՝ Հայաստանի հաշվին իրավիճակը լարելու միտումները կանխարգելելու և Հայաստանի համար հույժ կարևոր կայունության ռեժիմի ապահովման ուղղությամբ ավելի արդյունավետ քաղաքական-դիվանագիտական գործիքակազմ ձևավորելու համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում